Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ > Հիշողություն

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր, և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում։

Մեկ անգամ էր նա բույն շինել

Եվ շատ անգամ կարկատել,

Բայց այս անգամ վերադարձին

Բույնն ավերակ էր գտել։

Այժմ նորից բույն էր շինում,

Ե՛վ շինում էր, և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում։

Նա հիշում էր անցած տարին

Իր սնուցած ձագերին,

Որոց ճամփին հափշտակեց

Արյունարբու թշնամին։

Բայց նա կրկին բույն էր շինում,

Ե՛վ շինում էր, և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում։

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

Метки: ,

Обсуждение закрыто.