Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ > Հյուրը

Հյուրը

Կրկին այս մեր դահլիճում
Զվարթ երգեր են հնչում,
Ու եղևնին անտառից
Հյուր է եկել բոլորիս։


Նա դարձել է տոնածառ՝
Փայլփլուն ու լուսավառ,
Եվ կանգնել է շիփ-շիտակ
Իր գույնզգույն զարդի տակ։
Շուտով կգա ծեր պապին՝
Խաղալիքներ շալակին
Եվ ժպիտը իր դեմքին՝
Նվեր կտա ամենքին։

ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Метки: , , ,


Оставить отзыв