Вы просматриваете: Главная > ԲԼԻԹՆԵՐ, ՅՈՒՂԱԲԼԻԹՆԵՐ, ՓՔԱԲԼԻԹՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Հնդկաձավարով յուղաբլիթներ՝ պանրով

Հնդկաձավարով յուղաբլիթներ՝ պանրով

Հնդկաձավարի համեղ ու դյուրամարս հատկություններն առիթ են հանդիսանում սննդակարգում ավելի հաճախ այն կիրառելու համար։ Իսկ պանրի հետ համադրվելով՝ հնկաձավարով պատրաստված յուրաքանչյուր ուտեստ դառնում է ավելի նրբահամ ու յուրօրինակ։

Պանրով հնդկաձավարով յուղաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հնդկաձավարի շիլա – 1բաժակ

ձու –  2—3 հատ

պանիր –  100 գ

սոխ – 1 փոքր գլուխ

կարագ – 20 գ

աղ, համեմունքներ – ըստ ճաշակի

բուսայուղ:

Պանրով հնդկաձավարով յուղաբլիթների պատրաստման եղանակն է․

կարագով և մանր կտրտած սոխով սախառեծ պատրաստել և ավելացնել շիլայի վրա: Այնուհետև ավելացնել ձուն, քերած պանիրը, համեմել աղով և համեմունքներով, լավ խառնել: Գդալով դնել թավայի մեջ և լավ տաքացրած բուսայուղում տապակել երկու կողմից:

Метки: , ,


Оставить отзыв