Հնդկաձավարով յուղաբլիթներ

Հնդկաձավարի օգտակարության մասին, անշուշտ, գիտեն բոլորը, իսկ պատրաստվող ուտեստների բազմազանությունը հնարավորություն է ընձեռում այն ընդգրկել ճաշացանկում ամեն օր:

Հնդկաձավարով յուղաբլիթների այս բաղադրատոմսը կհետաքրքրի այն տնային տնտեսուհիներին, ովքեր սիրում են համադրել համեղն ու օգտակարը:

Յուղաբլիթների պատրաստման համար անհրաժեշտ են ՝

հնդկաձավարի շիլա – 1 բաժակ

ձու – 2 հատ

սոխ – 1/3 գլուխ

գազար – 1 հատ

թթվասեր – 1 ճ. գ

ալյուր – 2 ճ. գ

բուսայուղ – 2 ճ. գ

աղ, համեմունքներ – ըստ ճաշակի:

Հնդկաձավարով յուղաբլիթների պատրաստման եղանակն է.

շիլայի վրա ավելացնել հարած ձուն, մանր կտրտած սոխը, քերած գազարը, թթվասերը և լավ խառնել: Համեմել աղով և համեմունքներով, ավելացնել ալյուրն ու լավ խառել:

Ստացված զանգվածը գդալով լցնել տաք բուսայուղի մեջ և տապակել երկու կողմից: