Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՀԱՆՈՑ, ԿՈՏԼԵՏՆԵՐ, ՈՒԿՐԻԱՆԻԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ > Հնդկաձավարով և հավի մսով կոտլետներ

Հնդկաձավարով և հավի մսով կոտլետներ

Հնդկաձավարի ու մսի համադրությամբ այս կոտլետները պատկանում են ուկրիանիական խոհանոցին (ուկրանիերեն՝ гречаники)  և ունեն պատրաստման բազում բաղադրատոմսեր ու եղանակներ։

Հնդկաձավարով և մսով կոտլետների պատրաստման համար անհրաժեշտ են՝

հավի աղացած միս – 0,5 կգ

հնդկաձավար – 150 գ

ձու – 2 հատ

սոխ – 2 գլուխ

լոլիկի մածուկ – 100 գ

խառը կանաչի – մի փոքր փունջ

աղ

սև և կարմիր աղացած պղպեղներ – ըստ ճաշակի

ալյուր

բուսայուղ։

Հնդկաձավարով և մսով կոտլետների պատրաստման եղանակ է․

մաքրած և լվացած հնդկաձավարը եփել եռացող աղաջրում և թողնել՝ հովանա։

Աղացած մսին ավելացնել մանր կտրտած կամ մսաղացով աղացած 1 գլուխ սոխը, ձուն, եփած հնդկաձավարը, համեմել աղով և պղպեղներով ու լավ խառնել։

Ստացված զանգվածից կոտլետներ պատրաստել, թաթախել ալյուրի մեջ և տապակել բուսայուղով՝ մինչև բոլոր կողմերից դառնա ոսկեգույն։

Նույն բուսայուղի մեջ տապակել կտրտած երկրորդ գլուխ սոխը, վրան ավելացնել տոմատի մածուկը, ապա 1 բաժակ ջուր և եռացնել։

Այնուհետև թավայի մեջ վերադարձնել կոտլետները, փակել կափարիչով և մարմանդ կրակով եփել 20-25 րոպե։

Մատուցելիս վրան ավելացնել կտրտած կանաչին։

Метки: , , ,


Оставить отзыв

Чтобы оставлять комментарии, вам необходимо войти.