Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ > Հովհաննես Թումանյանին

Հովհաննես Թումանյանին

Մանուկ էի թռվռուն,

Մանուկ էի մի անգետ,

Դու՝ իմաստուն երեխա,

Խաղում էիր միշտ ինձ հետ։

Ես երազուն պատանի,

Դու՝ մտերիմ, հայրաբար

Լույս աստղ էիր իմ ճամփին,

Ոգու թռիչք հրավառ։

Գլխիս եղյամ է իջել,

Աշունն է դուռս թակում,

Դու՝ մի կախարդ ծերունի,

Դու՝ մի հսկա ահարկու։

Ուղեկցում ես բոլորին

Մանկությունից ծերություն,

Ինքդ մնում ես հավետ

Արարատի պես կանգուն։

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Метки: , ,


Оставить отзыв