Вы просматриваете: Главная > ԳՈՒԼՊԱ ՆԵՐԻՑ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Հրասայլ (տանկ, танк)՝ գուլպաներից

Հրասայլ (տանկ, танк)՝ գուլպաներից

Տղանարդկանց հաճախ տարբեր առիթներով գուլպաներ են նվիրում: Այդ նվերն էլ, անշուշտ, կարելի է մատուցել գեղեցիկ ձևավորված:

Գուլպաներից հրասայլ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գուլպա – 3 զույգ

գրիչ – 1 հատ

ցանկացած գույնի ասլասե ժապավեն:

Հրասայլ պատրաստելու եղանակն է.

գուլպան բացել և սեղանին դնել այնպես, որ կրնկի մասը լինի դեպի վերև: Ճտքի մասից փաթաթելով՝ տալով գլանի ձև: Հարկավոր է պատրաստել չորս նմանատիպ գլանակ:

Այնուհետև ստացված գլանակները փաթաթել հինգերորդ գուլպայի մեջ՝ ձևավորելով հրասայլի հիմքը:

Վեցերորդ գուլպան նույնպես գլանաձև փաթաթել և դնել հիմքի վրա: Հրանոթը փոխարինել գրիչով:

Վերջում պատրաստրի հրասայլը կապել ժապավենով:

Метки: , ,


Оставить отзыв