Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿՈՏԼԵՏՆԵՐ > Ձավարով ու ձվով կոտլետ

Ձավարով ու ձվով կոտլետ

Առանց մսային բաղադրիչի պատրաստվող կոտլետների բաղադրատոմսերն անսահման են։ Ներկայացվող բաղադրատոմսը դրանցից մեկն է և դրանով կարելի է պատրաստել շատ համեղ ու հագեցնող կոտլետ։

Ձավարով ու ձվով կոտլետ պատրատելու համար անհրաժեշտ են՝

ցորենի ձավար – 60 գ

սպիտակաձավար կամ վարսակի փաթիլ – 20 գ

արևածաղկի բոված սերմ – 20 գ

ձու – 3 հատ

խառը կանաչի – մի փոքր փունջ

կոկոսի յուղ կամ բուսայուղ – 10 գ

սխտորի փոշի – ըստ ցանկության

համեմունքներ – ըստ ճաշակի

աղ։

Ձավարով ու ձվով կոտլետի պատրաստման եղանակն է․

ձավարը լավ եփել, ջրքամել ու թողնել՝ հովանա։

Հովացած ձավարի վրա քերել խաշած ձուն, ավելացնել սպիտակաձավարը կամ վարսակի փաթիլը, կանաչին, արևածաղկի սերմերը, համեմել սխտորի փոշով, համեմունքներով ու աղով և լավ խառնել։

Ստացված կպչուն զանգվածից կոտլետներ ձևավորել ու երկու կողմից տապակել կոկոսի յուղի կամ այլ բուսայուղի մեջ մինչև թեթևակի ոսկեգունելն ու պատրաստ լինելը։

Մատուցել տաք վիճակում։

Метки: , ,


Оставить отзыв