Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՀՅՈՒԹԵՐ, ԿՈՄՊՈՏՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Ձմերուկի պահածոյացված հյութ

Ձմերուկի պահածոյացված հյութ

Ձմերուկի սիրահաներին անկասկած կհետաքրքրի այս հեշտ ու արագ բաղադրատոմսով պատրաստված հյութը, որը կարելի է վայելել ձմռան ցրտին։

Ձմերուկի պահածոյացված հյութ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձմերուկ – 3 կգ

շաքարավազ՝ կախված ձմերուկի բնական քաղցրությունից – 100-160 գ

կիտրոնաթթու – 0,5 գ։

Ձմերուկի պահածոյացված հյութի պատրաստման եղանակն է․

ձմերուկի պտղամիսը կտրտել կամայական կտորների՝ հեռացնելով բոլոր կորիզները, որպեսզի եփելու ընթացքում հյութի գույնը չմգվի ու չկորցնի համային հատկանիշները։

Բլենդերի միջոցով կամ պարզապես տապակելով՝ խյուս դարձնել ու լցնելով եփելու համար նախատեսված տարրայի մեջ՝ եփել 5-10 րոպե։ Թողնել՝ հովանա, մաղել՝ հեռացնելով ավելորդ պտղամիսը ու կրկին եփել՝ ավելացնելով շաքարավազը։ Եփել այնքան, մինչև հյութը դադարի փրփրել։

Ավելացնել կիտրոնաթթուն, եռացնել մի քանի վայրկյան ու տաք վիճակում լցնելով նախապես մանրէազերծված ապակե տարրաների մեջ՝ ամուր փակել։

Метки: ,


Оставить отзыв