Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՂՊԱՂԱԿ ՆԵՐ > Ձմերուկով պաղպաղակ

Ձմերուկով պաղպաղակ

Ձմերուկն ամռան ամենասիրելի հատապտուղներից է, որը կատարյալ զովություն է պարգևում ամռան տապին։ Ձմերուկի այս անգնահատելի հատկանիշը կարելի է ընդգծել միայն պաղպաղակի համադրությամբ։

Ձմերուկով պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձմերուկ – 1 հատ

յոգուրտ – 250 գ

մեղր – 120 գ

լայմ – 1 հատ։

Ձմերուկով պաղպաղակի պատրաստման եղանակն է․

ամբողջական ձմերուկից մոտավորապես 8-10 սմ հաստությամբ շերտ կտրել և ստացված  շերտն էլ բաժանել չորս մասի այնպես, որ կտորներն ստացվեն եռանկյունաձև։

Յուրաքանչյուր կտորի հաստությունը, մտովի բաժանելով երեք հավասար մասի, զգուշությամբ հեռացնել կենտրոնական մասը՝ հնարավորինս անվնաս թողնելով կողմնային մասերը։

Առանձնացրած պտղամսին ավելացնել այնքան պտղամիս, որ ընդհանուր քաշը հասնի  մոտավորապես 300 գ։ Ապա ավելացնել յոգուրտը, մեղրը, լայմի հյութը և բլենդերով լավ հարել։

Ստացված զանգվածը դնել սառցախցիկ՝ մոտավորապես 4 — 6 ժամով։Սառեցման ընթացքում հաճախակի հանել, գդալով լավ խառնել և կրկին դնել սառցախցիկ, որպեսզի սառչելու ընթացքում զանգվածի մեջ բյուրեղիկներ չառաջանան։

Երբ զանգվածը դառնա փափուկ պաղպաղակի նման, հանել սառցախցիկից և խոհարարական պարկի օգնությամբ լցնել ձմերուկի կտորների մեջտեղի մասը և անմիջապես մատուցել։

Ի դեպ, պաղպաղակի գույնը կարելի է փոփոխել գունանյութով, իսկ կորիզները փոխարինել շոկոլադե փրանքներով։

Метки: ,


Оставить отзыв