Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ, ՍԵՂԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ > Ձյան փաթիլներ՝ լավաշից

Ձյան փաթիլներ՝ լավաշից

Ձյան թղթե փաթիլները ձմեռային տոներին՝ հատկապես Ամանորին և Սուրբ ծննդին, զարդարում են ամենուր, իսկ ձյան լավաշե փաթիլներով էլ կարելի է զարդարել տոնական սեղանները։

Այս յուրահատուկ զարդարանքների համար հարկավոր է շատ քիչ ժամանակ ու մի քիչ երևակայություն։

Լավաշից ձյան փաթիլներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

լավաշ – 1 -2 հատ

բուսայուղ

համեմունքներ – ըստ ճաշակի։

Լավաշից ձյան փաթիլների պատրաստման եղանակն է․

ձյան փաթիլներ պատրաստելու համար անհրաժեշտ են հնարավորինս թարմ, հարթ ու չպատռվող լավաշներ, որոնց եզրերը հարկավոր է կտրել, իսկ մնացած մասը բաժանել 10 սմ կամ այլ կամայական չափս ունեցող քառակուսիների։

Լավաշի կտորներից ըստ երևակայության փաթիլներ կտրտել, զգուշությամբ բացել ծալվածքը, շարել ջեռոցի տապակի մեջ, վրձնով մակերեսները պատել բուսայուղի շատ բարակ շերտով, ցանկության դեպքում համեմել նախընտրելի համեմունքներով ու տեղափոխել 180˚C տաքացրած ջեռոց՝ 3 – 5 րոպե ժամանակով։ Լավաշի՝ փաթիլի տեսք ունեցող չիպսերը պետք է լավ չորանան ու թեթևակի վարդագունեն, բայց չկարմրեն։

Լավաշե փաթիլները կարելի է կապել թելով ու դրանցով զարդարել նույնիսկ տոնածառը։

Ձյան լավաշե փաթիլները չոր ու զով պայմաններում կարելի պահել 2 – 3 շաբաթ։

Метки: , ,


Оставить отзыв