Вы просматриваете: Главная > ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՁՎԻ ԿԵՂԵՎԻՑ > Ձվի կեղևի մշակումը շինվածքների (поделка) համար

Ձվի կեղևի մշակումը շինվածքների (поделка) համար

Ձվի կեղևն ստեղծագործելու անսահմանափակ հնարավորություն է ընձեռնում: Հմուտ ձեռքերի և հնարամտության շնորհիվ դրանցից կարելի է պատրաստել բազում ինքնատիպ շինվածքներ:

Որոշ շինվածքների համար հարկ է դատարկել ձուն: Դրա համար ձվի երկու կողմերում ասեղով կամ այլ սուր առարկայով մեծ անցք բացել: Պահելով ձուն թասի վրա՝ փչելով հեռացնել միջուկը: Կեղևը լվանալ հոսող ջրի տակ և լավ չորացնել:

 

 

Երբեմն անհրաժեշտ է լինում կեղևը կիսել: Դրա համար կա մի քանի տարբերակ.

1. Ամբողջական ձվի կեղևի վրա դանակի սուր ծայրով նախատեսված ձևով խազել:

Ապա դանակի ծայրով խազած գծով զգուուշությամբ կտրել:

Դատարկել միջուկն ու, լավ լվանալով, չորացնել:

2. Ամբողջական ձվի կեղևի շրջագծով մատիտով նշել անհրաժեշտ հատվածը, խարտոցով զգուշությամբ խարտելով՝ բաժանել կեղևը:

3. Կարելի է նաև մկրատով կտրել արդեն դատարկված կեղևը:

Մշակված կեղևները լավ լվանալ ու չորացնել:

Շինվածքների (поделка) համար ձվի կեղևի մշակումը կարելի է համարել ավարտված:

Метки: ,


Оставить отзыв