Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Ղանձիլը՝ տոմատի մածուկով

Ղանձիլը՝ տոմատի մածուկով

Բավականին  լայն տարածում ունի ղանձիլի թթուն, սակայն շատ քիչ ճանաչում ունեն ղանձիլով կերակրատեսակները։ Դրանք շատ համեղ են ու անկրկնելի։

Տոմատի մածուկով ղանձիլ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ղանձիլ – 400 գ

տոմատի մածուկ – 2 ճ․ գ

քացախ՝ 9% — անոց – 1 – 1,5 ճ․ գ

ջուր – 2 ճ․ գ

բուսայուղ – 2 – 3 ճ․ գ

շաքարավազ – 0,5 թ․ գ

աղ։

Տոմատի մածուկով ղանձիլի պատրաստման եղանակն է․

տաք թավայի մեջ լցնել մաքրած ու լվացած ղանձիլը, ավելացնել ջուրը, փակել կափարիչով ու մարմանդ կրակով շոգեխաշել մոտ 5 — 7 րոպե, որպեսզի ղանձիլը գույնը փոխի, փափկի ու հյութն արտազատի։

Հետո ավելացնել բուսայուղը, տոմատի խյուսը, համեմել աղով ու շաքարավազով և շարունակել եփել մինչև պատրաստ լինելը։ Ապա ավելացնել քացախը, լավ խառնել ու եփել ևս մի քանի վայրկյան։

Տապակված ղանձիլը մատուցել տաք վիճակում։

Метки: , ,

Обсуждение закрыто.