Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԹԱՆՁՐՈՒԿՆԵՐ, ՄԱԾՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ > Մածնասխտորային թանձրուկ

Մածնասխտորային թանձրուկ

Մածնասխտորային թանձրուկը զուտ հակական համպիտանի (ունիվերսալ) թանձրուկ է, որն ունի լայն կիրառություն․ օգտագործվում է մսային, բանջարեղենային ու խմորային ուտեստների հետ։

Տարբերակ 1

Մածնասխտորային թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մածուն – 100 գ

սխտոր – 1 – 2 պճեղ

աղ – ըստ ցանկության։

Մածնասխտորային թանձրուկի պատրաստման եղանակն է․

թասի մեջ իրար խառնել մածունն ու մանր կտրտած կամ ճզմած սխտորը։ Ցանկության դեպքում համեմել աղով ու խառնել։

Տարբերակ 2

Մածնասխտորային թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մածուն – 4 ճ․ գ

թթվասեր – 4 ճ․ գ

սխտոր – 3 պճեղ։

Մածնասխտորային թանձրուկի պատրաստման եղանակն է․

մածունն ու թթվասերը խառնել, ավելացնել ճզմած սխտորը։ Լավ խառնել ու մատուցել։

Метки: , , , ,


Оставить отзыв