Вы просматриваете: Главная > ԹԽՈՒԿՆԵՐ, ՋԵՌԵՓՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Մակարոնով և երշիկով ջեռեփուկ

Մակարոնով և երշիկով ջեռեփուկ

Մակարոնով պատրատված ուտեստները հագեցնող են, չեն պահանջում պատրաստման երկար ժամանակ ու շատ համեղ են։

Մակարոնով և երշիկով ջեռեփուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մակարոն՝ երկար տեսակի – 200 գ

երշիկ կամ խոզապուխտ – 200գ

պանիր – 100 գ

կաթ – 250 մլ

ջուր – 250 մլ

աղ

աղացած սև պղպեղ։

Մակարոնով և երշիկով ջեռեփուկի պատրաստման եղանակն է․

ջերմակայուն կաղապարը պատել բուսայուղով ու հավասար շերտով դասավորել մակարոնը։ Այնուհետև մակարոնի վրա համաչափ տարածել կամայական կտրտած երշիկը, համեմել աղով ու սև պղպեղով, ավելացնել ջրի ու կաթի տաք խառնուրդը (կարելի է կաթը կամ ջուրը փոխարինել հեղուկներից որևէ մեկով՝ օգտագործելով 500 մլ միայն ջուր կամ կաթ)։ Այս ամենի վրա ցողել քերած պանիրը ու կաղապարը փակել փայլաթիթեղով։

Ջեռեփուկը եփել 240 – 260 ˚C տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե, ապա հեռացնել փայլաթիթեղն ու կրկին տեղադրել ջեռոցում՝ եփելով 15 – 20 րոպե, որպեսզի ավելորդ հեղուկը գոլորշիանա ու մակերեսը թեթևակի վարդագունի։

Մատուցել տաք վիճակում՝ ձևավորելով կանաչ կտրտած սոխով կամ ցանկացած կանաչիով։

Метки: , ,


Оставить отзыв