Вы просматриваете: Главная > ԺԱՄԱՆՑ, ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՏԱՓՈՐՁԵՐ, ՄԱՆԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՑ > Մանկական գիտափորձ «Երփներանգ երիցուկներ»

Մանկական գիտափորձ «Երփներանգ երիցուկներ»

Հետաքրքրասեր երեխաներն, անկասկած, կհավանեն այն դյուրին, համբերություն պահանջող, սակայն գեղեցիկ ու պարզ գիտափորձը։

«Երփներանգ երիցուկներ» մանկական գիտափորձի համար անհրաժեշտ են՝

սպիտակ երիցուկներ կամ այլ սպիտակ ծաղիկներ

սննդային գունանյութեր

ջուր

սուր մկրատ կամ դանակ

ապակե տարաներ։

«Երփներանգ երիցուկներ» մանկական գիտափորձի գործընթացն է․

տարաներից յուրաքանչյուրի մեջ ջուր լցնել ու դրանց մեջ մեկական գունանյութ լցնել, ապա խառնել, որպեսզի ամբողջությամբ լուծվեն։ Կարելի է լրացուցիչ տարաների մեջ էլ նոր գույներ ստանալ․ օրինակ, իրար խառնելով դեղինն ու կապույտը՝ ստանալ կանաչ, դեղինն ու կարմիրը՝ նարնջագույն, կապույտն ու կարմիրը՝ մանուշակագույն և այլն։ Դա կլինի ուսումնասիրության նոր՝ լրացուցիչ թեմա փոքրիկ գիտունիկի համար։

Սուր մկրատով կամ դանակով թեքությամբ կտրել թարմ ծաղկի ցողունն այնպես, որ չվնասվեն ցողունի հյուսվածքները ու յուրաքանչյուր տարայի մեջ անմիջապես մեկական ծաղիկ դնել (կտրելուց անմիջապես հետո դնելու դեպքում ներկված ծաղկաթերթերն ավելի վառ գույն են ունենում) ու սպասել մի քանի ժամ․ 3 ժամ հետո արդեն նկատելի են լինում ծաղկաթերթերի ներկված մասերը, իսկ 20 – 24 ժամ հետո այն լինում է վերջնականապես ներկված տեսքով։

Փորձն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով ծաղկի ցողունը ներքևից 5 – 10 սմ երկարությամբ մասնատել՝ ամբողջական պահելով որոշակի հատված ու ծողունի յուրաքանչյուր մասը տեղադրել տարբեր տարաների մեջ։ Արդյունքում ծաղկաթերթերը կներկվեն տարբեր գույներով։

«Երփներանգ երիցուկներ» մանկական գիտափորձի բացատրությունն է․

բույսերը սնվում են օրգանական նյութերով՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, որոնք նրանք ստեղծում են իրենց համար գլյուկոզից, որն առաջանում է ֆոտոսինթեզի արդյունքում։ Նրանց հարկավոր են նաև հանքային աղեր, որն ստանում են հողից՝ արմատների շնորհիվ։

Բույսի արմատային համակարգը հողից կլանում է ջուր, որի մեջ արդեն իսկ լուծված են հանքանյութերը։ Բույսը սնուցող հատուկ անոթների միջոցով ջուրն արմատից հասնում է բույսի բոլոր հատվածներին ու սնուցում դրանք։

Метки: , , ,


Оставить отзыв