Вы просматриваете: Главная > ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Մանրադրամներով ձևավորված դեկորատիվ շիշ

Մանրադրամներով ձևավորված դեկորատիվ շիշ

Մանրադրամը խորհրդանշում է հարստություն, առատություն, ուստի մանրադրամներով ձևավորված այս դեկորատիվ շիշը ցանկացած առիթի հրաշալի նվեր կարող է լինել:

Մանրադրամներով ձևավորված դեկորատիվ շիշ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

որևէ գեղեցիկ ուրվագծով շիշ

թղթե սրբիչ կամ թղթե անձեռոցիկ

սոսնձային ատրճանակ

մկրատ

սև և բրոնզագույն ներկեր

սինթետիկ վրձին

մանրադրամներ (մի քանի հատի վրա նախապես անցք բացած)

մետաղական կայծակ-շղթա

ՊՎԱ սոսինձ (էմուլսյա)

սպունգ

ալյումինե լար

մանրադրամներն ամրացնելու համար թել

կպչուն ժապավեն (սկոչ)

որևէ լաք:

Մանրադրամներով ձևավորված դեկորատիվ շշի պատրաստման եղանակն է.

մանրադրամները սոսնձային ատրճանակի օգնությամբ ցանկացած դասավորությամբ սոսնձել շշի վրա, ապա վրայից սոսնձել կայծակ-շղթան:

Հավասար քանակությամբ ջուրն ու ՊՎԱ սոսինձն իրար խառնել: Այդ խառնուրդում թրջել թղթե անձեռոցիկների նեղ կտորները, մի քիչ ցամաքեցնել, ապա փաթաթել շշի վրա ցանկացած ձևով:

Թղթե անձեռոցիկից կամ սրբիչից շատ նեղ գլանակներ փաթաթել և, թրջելով խառնուրդում, փաթաթել շշի վերևի հատվածին: Թողնել, որ լավ չորանա:

Այնուհետև ամբողջությամբ սև ներկել ու կրկին չորացնել:

Սպունգով թեթևակի խփելով՝ բրոնագույն պատել շշի ողջ մակերեսը: Շիշն արդեն պատրաստ է:

Մետաղական լարից, ըստ նախընտրած ձևի, ձևավորել ծառն ու լարերի միացման հատվածներն ամրացնել կպչուն ժապավենով: Լարերը նույնպես փաթաթել թղթե սրբիչի կտորներով և սև նեկել:

Թելով մանրադրամներն ամրացնել ճյուղերին կամայական դասավորությամբ:

Պատրաստի ճյուղը սոսնձային ատրճանակով ամրացնել շշին:

Метки:


Оставить отзыв