Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՀԱՆՈՑ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆ > Մատնաքաշ

Մատնաքաշ

Մատնաքաշը հայկական ամենասիրված ու տարածված ավանդական հացերից է։ Այն շատ հեշտությամբ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում։

Մատնաքաշ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

այլուր – 600 գ

աղ – 1-1,5 թ․ գ

խմորիչ – 2/3 թ․ գ

ջուր – 1-1,5 բաժակ։

Մատնաքաշ պատրաստելու եղանակն է․

մաղած այլուրը լցնել թասի մեջ և կենտրոնում փոսիկ անել։ Փոսիկի մեջ լցնել աղն ու խմորիչը և, քիչ-քիչ ավելացնելով գոլ ջուրը, հունցել փափուկ խմոր։

Խմորը դնել տաք տեղ և թողնել 1,5-2 ժամ, որ հասունանա։ Խմորի հասունանալու ընթացքում 1-2 անգամ խմորը թեթևակի հունցել։

Արդեն հասունացած խմորը բաժանել 2 մասի, գնդեր պատրաստել և թողնել ևս 10 րոպե։

Գնդերը դնել ջեռոցի՝ նախապես յուղած կամ յուղաթուղթ փռած տապակի կենտրոնում և, գունդը ձեռքերով ձգելով, դարձնել ձվաձև՝ 2-3 սմ հաստությամբ (եզրերում խմորը մի քիչ ավելի հաստ թողնել)։ Այնուհետև մատներով նախշազարդել երեսը։ Թողնել ևս 10-15 րոպե։

Մատնաքաշների երեսին թեթևակի ջուր ցողել (կարելի է նաև ջրին մի քիչ ալյուր խառնել) և թխել նախօրոք 220-240˚C տաքացված ջեռոցում 10-15 րոպե՝ մինչև վարդագունելը։

Տաք հացերին փայլ հաղորդելու նպատակով մակերեսը թեթևակի խոնավացնել, ապա դնել ցանցի վրա, որ հովանա։

Метки: , ,


Оставить отзыв