Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄԱՐԻՆԱԴՆԵՐ, ԹԹՈՒՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Մարինացված թավշածաղիկ

Մարինացված թավշածաղիկ

Թավշածաղիկն իր գեղեցկությամբ ու յուրահատուկ բուրմունքով որևէ մեկին անտարբեր թողնել չի կարող։

Շատերին է հայտնի, որ այն նաև դեղաբույս է․ բուժում է կամ նպաստում առողջացմանը մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև աղեստամոքսային համակարգի հիվադությունների։

Բուժական ու յուրահատուկ համահոտային հատկությունների շնորհիվ թավշածաղիկը լայնորեն կիրառվում է խոհանոցում՝ համեմունքի, պահածոների, հրուշակագործական արտադրատեսակների և այլնի տեսքով։

Որպես համեմունք և որպես մարինադ՝ կատարելապես համադրվում է մսային և ձկնային ուտեստների, աղցանների հետ։

Թավշածաղկի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թավշածաղկի գլխիկներ – 500 գ

քացախ՝ 9% — անոց – 200մլ

ջուր – 200 մլ

աղ – 40 գ։

Թավշածաղկի մարինադի պատրաստման եղանակն է․

թավշածաղկի թեթևակի բացված գլխիկները հավաքել, լվանալ ու հնարավորինս ջրքամել։

Կաթսայի մեջ լցնել ջուրը, քացախն ու աղը և հասցնել եռման։ Ապա ավելացնել ջրքամած ծաղիկները ու եռացնել 3 – 5 րոպե։

Եռացող զանգվածը լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել։

Բացած վիճակում տարան պահել սառնարանում։

Метки: , , ,


Оставить отзыв