Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ > Մեր այբուբենը

Մեր այբուբենը

Մեր այբուբենը

Այբուբեն չէ սա՝

Բերդ է անմատույց,

Գանձ է աննվաճ․

Դուռ է փրկության,

Ելք, երբ հույս չկա,

Զարթոնքի նվագ։

Էությունն է մեր,

Ընթացքն ու ուղին,

Թագն ու զորավար․

Ժողովող մի կանչ,

Իմաստտուն խորհուրդ,

Լինելու հնար։

Խարիսխը նավի,

Ծառը դպրության,

Կնիքն ինքնության,

Հացն հանապազօր հայի սեղանի,

Ձիրքերը հնձան։

Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,

Ճեմարան ճառի,

Մարզարան մտքի, մատյան հավատքի,

Յուղ՝ անմար ջահի։

Նախահիմքն է մեր,

Շողը մեր հույսի,

Ոգին մեր ճարտար․

Չինարին այգու,

Պարիսպը մեր տան,

Ջրաղացն արդար․․․

Ռումբն է մեր ռազմի, ռունգը բնազդի, ռահվիրան փառքի,

Սերն ու սիրտն է մեր, սերմը միշտ ծլող,

Վեմ ու վիմագիր։

Տունը ցամաքում, տապանը ջրում,

Րոպեն սլաքում․

Ցորյանը արտում,

Ուղին անհայտում,

Փառքը սխրանքում։

Քիստ ու քաղն ՝ մեր, քանքար ու քնար, քարավան ու ափ․

Եվ

Օջախն անմար, օժիտն անհատում,

Ֆե-ից մինչև Այբ։

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Метки: , , ,


Оставить отзыв