Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ > Մեր լեզուն

Մեր լեզուն

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,

Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին

Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,

Վառված հրով անշեջ դարերում հին։-

Եվ վարպետներ,  խոնարհ ու հանճարեղ,

Հղկել են այն դարեր, որպես մարմար,

Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,

Մերթ էլ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-

Եվ եթե մենք այսօր կարոտում ենք այ մերթ-

Այդ նրանից է, որ ուզում ենք մեր

Նոր խոհերի վրա ժանգ չչաքի։-

Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն

Այլևս չի կարող լինել պատյան

Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,

Ո՛չ Նարեկի մրմուջը մագաղաթյա։-

Եվ ո՛չ ագամ Լոռու պայծառ երգիչ

Թումանյանի բարբառը գեղջկական,-

Բայց նա կգա – լեզուն այս երկաթյա բերքի

Եվ խոհերի այս խ՛ր ու երկրակամ․․․

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Метки: , ,


Оставить отзыв