Մոմ՝ գունավոր թղթերից
Գունավոր թղթից պատրաստված մոմերը գեղեցիկ ու ինքնատիպ ամանորյա շինվածք են, որով կարելի է զարդարել եղևնին, տոնական սեղանն ու ցանկացած այլ զարդարանք:
Թղթե մոմ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
գունավոր թուղթ (ցանկալի է երկկողմանի)
սոսինձ
մկրատ:
Գունավոր թղթից մոմերի պատրաստման եղանակն է.
մոմի համար նախատեսված թղթից 2.5-3 սմ լայնությամբ և 30 սմ երկարությամբ 2 ժապավեն կտրել:
Ժապավենները մի եզրից իրար վրա դնել ուղիղ անկյան տակ և սոսնձել:
Այնուհետև հերթականությամբ ծալել այնպես, որ ստացվի միահյուսված դարսերով ժապավեն:
Երբ շերտերը վերջանան, մկրատով կտել ավելորդ մասերը և վերջին հատվածը սոսնձել:
Մոմի կրակը պատրաստելու համար հարկավոր է կտրել փոքր ուղղանկյուններ՝ դեղին, նարնջագույն և կարմիր թղթերից:
Կամայական ձևածքով կրակի տեսք տալ թղթերին ու սոսնձել իրար:
Կարմիր թղթի ներքևի մասը թեթևակի ծալել և սոսնձել մոմին:
Թղթե մոմի ևս մի քանի տարբերակ ներկայացված է ստորև: