Вы просматриваете: Главная > ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Մսային աղցան՝ ղանձիլով

Մսային աղցան՝ ղանձիլով

Այս աղցանը հագեցնող է, գունագեղ, շատ համեղ ու արտառոց։

Ղանձիլով մսային աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կարտոֆիլ – 1 հատ

գազար – 1 հատ

խնձոր – 1 հատ

խոզի միս – 100 գ

ղանձիլ – 1 կապ

սամիթ – 2 – 3 ճյուղ

սոյայի թանձրուկ – 1 թ․ գ

բուսայուղ – 3 ճ․ գ

աղ։

Ղանձիլով մսային աղցանի պատրաստման եղանակն է․

թասիկի մեջ լցնել խաշած ու խորանարդաձև մանր կտրտած գազարն ու կարտոֆիլը, կեղևազրկած ու սերմերը հեռացրած, խորանարդաձև մանր կտրտած խնձորը։ Նույն կերպ կտրտել նաև խորոված կամ խաշած մսակտորը և ավելացնել մյուս բաղադրիչներին ու խառնել։

Այնուհետև ավելացնել կտրտած ղանձիլն (և՛ տերևները, և՛ ցողունը) ու սամիթը, համեմել սոյայի թանձրուկով ու աղով, ցողել բուսայուղով և լավ խառնել։

Աղցանը տեղափոխել մատուցման ափսեյի մեջ ու մատուցել։

Метки: , ,


Оставить отзыв