Вы просматриваете: Главная > ԹԽՈՒԿՆԵՐ, ՋԵՌԵՓՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Մսով ու վերմիշելով ջեռեփուկ

Մսով ու վերմիշելով ջեռեփուկ

Հագեցնող ու արագ պատրաստվող ուտեստների շարքին պատկանող այս ջեռեփուկը կսիրեն նույնիսկ քչակեր փոքրիկները։

Մսով ու վերմիշելով ջեռեփուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

վերմիշել – 200 գ

խաշած միս՝ ցանկացած տիպի – 300 – 500 գ

ձու – 1 հատ

կաթ, արգանակ կամ ջուր – 50 – 100  մլ

թթվասեր – 1 ճ․ գ

սոխ – 1 գլուխ

բուսայուղ

աղ։

Մսով ու վերմիշելով ջեռեփուկի պատրաստման եղանակն է․

բուսայուղով ու սոխով սոխառած պատրաստել, ապա թավայի մեջ ավելացնել մսաղացով աղացած աղաջրում խաշած միսը, խառնել ու վերցնել կրակից, թողնել՝ հովանա։ Թավայի զանգվածին ավելացնել աղաջրում եփած ու ջրքամած վերմիշելը, թեթևակի հարած ձուն՝ կաթի կամ արգանակի հետ խառնած։ Այս ամենը լավ խառնել ու տեղափոխել ջեռոցի՝ բուսայուղով պատած կաղապարի մեջ, համաչափորեն տարածել ու վրան վրձնով թթվասեր քսել։

Կաղապարը տեղադրել 160 — 180˚C տաքացրած ջեռոցի մեջ՝ թողնելով այնտեղ մինչև թեթևակի վարդագունելը։ Պատրաստի ջեռեփուկը կտրտել ու մատուցել տաք վիճակում։

Метки: ,


Оставить отзыв