Вы просматриваете: Главная > ՆԱԽՇԱԿԱՂԱՊԱՐՆԵՐ > Նախշակաղապարներ

Նախշակաղապարներ

Դեկորատիվ-կիրառական արվեստի, ձեռագործի ու այլ տարբեր ոլորտների ստեղծագործություններում, շինվածքներում հաճախ են օգտագործվում տարբեր նյութերից պատրաստված տերևներ, ծաղիկներ, կենդանիներ ու այլ պատկերներ, իսկ երբեմն էլ կարիք է լինում պարզապես գեղեցիկ ու համաչափ պատկեր կամ ուրվագիծ ստանալ։

Նման դեպքերում կարելի է օգտվել նախշակաղապարների  (տրաֆարետ, շաբլոն) ընձեռած հնարավորությունից։

Նախշակաղապարն իրենից ներկայացնոմ է թղթի կամ այլ նյութի կտոր, որի վրա կա պատկեր՝ անցքերով կամ կտրվածքերով, որոնց միջոցով պատկերը հնարավոր է լինում տեղափոխել մեկ այլ հարթության վրա։

Նախշակաղապարները բաժանվում են՝

ըստ շերտերի քանակի – միաշերտ և բազմաշերտ

ըստ օգտագործման տևողության – միանգամյա կամ բազմակի գտագործման

ըստ նյութի – թղթե, ստվարաթղթե, մետաղե, պլաստմասե և այլն

ըստ նշանակության – մանկական, նկարչութան, խոհարարական, շինարարական և այլն։ Նախշակաղապար պատրաստելու համար հարկավոր է նախընտրած նախշը ձեռքով կամ տպիչ սարքով տեղափոխել նախատեսված հարթության վրա, գրասենյակային կամ սովորական դանակի, մկրատի, լազերային ճառագաթի կամ այլ կտրող ու ծակող գործիքի միջոցով հեռացել այն հատվածները՝ կտրվածքների ու անցքերի տեսքով, որոնց օգնությամբ հետագայում պետք է նախատեսված պատկերը փոխանցվի մեկ այլ մակերեսի վրա։

Метки:


Оставить отзыв