Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ, ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ > Նամակ

Նամակ

Լալան թուղթ ու մատիտ բերեց

Ու պապային նամակ գրեց․

«Պապա՛, արի՛, արի՛, արի՛,

Աշխատանքից արի՛, արի՛,

Լալիկին բե՛ր շատ խաղալիք՝

Խնձոր,

Կոնֆետ,

Բադիկ,

Տիկնիկ։

Տատիկին էլ փափուկ հա՛ց բեր․

Ատամ չունի տատիկը դեռ։

Մամային բե՛ր փայլուն կոշիկ,

Եղբայրներին՝ տետրակ ու գիրք,

Շնիկին՝ ձուկ,

Փիսիկին՝ մուկ,

Հավիկին ՝լ բեր շա՜տ գարի։

Պապա՛, արի՛, արի՛, արի՛․․․»։

Լալան գրեց երկար նամակ,

Տարավ, դրեց սփռոցի տակ․

Երբ պապան գա՝

Պիտի կարդա։

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Метки: ,


Оставить отзыв