Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՁՈՒ, ՁՎԱԾԵՂՆԵՐ, ՕՄԼԵՏՆԵՐ > Նեխուրով օմլետ

Նեխուրով օմլետ

Նեխուրի անկրկնելի համով ու հոտով այս հագեցնող օմլետը հրաշալի նախաճաշ է ողջ ընտանիքի համար։

Նեխուրով օմլետ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 2 հատ

կաթ – 2 ճ․գ․

նեխուր – 0,5 — 1 ցեղուն

թարմ և չորացրած կանաչիների փունջ – ըստ ճաշակի

հազար – 1 – 2 տերև

բուսայուղ

սև աղացած պղպեղ

աղ։

Նեխուրով օմլետի պատրաստման եղանակն է․

ձուն թեթևակի հարել, ավելացնել կաթը, կանաչիների տեսականին և համեմել աղով ու սև պղպեղով, լավ խառնել, ապա լցնել թավայի մեջ՝ տաք բուսայուղի վրա։ Այնուհետև թավայում տարածված զանգվածի վրա շարել նեխուրի շերտատած ցեղունի կտորները, փակել կափարիչով ու եփել մարմանդ կրակով մինչև պատրաստ լինելը։

Օմլետը հարկավոր է մատուցել տաք վիճակում՝ ձևավորելով հազարի կտրտած տերևներով։

Метки: , ,


Оставить отзыв