Вы просматриваете: Главная > ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ, ԺԱՄԱՆՑ, ՆԱԽՇԱԿԱՂԱՊԱՐՆԵՐ, ՆԿԱՐՉՈՒԹ ՅՈՒՆ > Նկարազարդում «Պղպջակներ»

Նկարազարդում «Պղպջակներ»

Օճառի պղպջակները հավասարապես սիրելի են և՛ մեծերի, և՛ մանուկների համար։ Դրանք իրենց հետ բերում են խինդ ու ծիծաղ, հաճելի ու ջերմ հիշողություններ։

Դրանք կարելի է պատրաստել կամ գնել ու խաղալ ամռանը։ Կարելի է նաև պարզապես նկարել՝ միաժամանակ զարգացնելով երևակայությունը, մանր մոտորիկան ու գունազգացողությոնը։ Նկարելու ընթացքում, կախված երեխայի տարիքից, կարելի է նրան պատմել պղպջակների, օճառի, ինչպես նաև հիգիենայի կանոնների մասին։

«Պղպջակներ»  նկարազարդելու համար անհրաժեշտ են՝

ջրաներկ կամ գուաշ

վրձիններ

գունավոր մատիտներ

բամբակյա փայտիկներ

մաքուր թուղթ կամ նախշակաղապար (շաբլոն)։

«Պղպջակներ»-ի նկարազարդման եղանակն է․

երեխայի հետ միասին թղթի վրա նկարած կամ նախապես տպած նախշակաղապարի վրա գունավոր ներկերով նկարել պղպջակներ՝ վրձնով, մատիտով, մատիկներով կամ բամբակյա փայտիկներով։ Վերջիններիս դեպքում հարկավոր է պարզապես մատների ծայրերը կամ բամբակյա փայտիկների եզրերը թաթախել ներկի մեջ ու հետքերը տպել թղթի վրա։

Նկարներն ավարտուն դարձնելու համար կարելի է համալրել նոր պատկերներով՝ ըստ երևակայության։

Метки: , , ,


Оставить отзыв