Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Նշով լցոնած խորոված դեղձ

Նշով լցոնած խորոված դեղձ

Կարելի է միանշանակ ասել․ «Հիասքանչ ու անկրկնելի աղանդեր»։ Խորոված փափուկ դեղձը, խրթխրթան մակերեսն ու նրբահամ միջուկն անտարբեր չեն թողնի ոչ մեկին։

Նշով լցոնած խորոված դեղձ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դեղձ – 3-4 հատ

նուշ – 60 գ

շաքարավազային թխվածքաբլիթ (песочное печенье) – 60 գ

շաքարավազ՝ կախված դեղձի քաղցրությունից – 90-110 գ

կարագ – 40-60 գ

նշի թուրմ – 1-2 կաթիլ

լիկյոր «Ամարետտո» — 2-3 ճ․ գ։

Նշով լցոնած խորոված դեղձի պատրաստման եղանակն է․

հասուն, բայց պինդ լվացած ու չորացրած դեղձերը կիսել, հեռացնել կորիզներն ու  մի քիչ էլ միջուկից։ Շարել ջեռոցի համար նախատեսված նախապես կարագով պատած տապակի մեջ։

Միջուկի համար մանրացնել նուշն ու թխվածքաբլիթները, խառնել իրար, ավելացնել 80-100 գ շաքարավազը, ապա՝ հալված կարագը, նշի թուրմը (կարելի է փոխարինել 1 ճ․ գ «Ամարետտո» լիկյորով) և լավ խառնել։ Պետք է ստացվի պինդ, սակայն կպչուն զանգված։

Միջուկը բաժանել մշակված դեղձերի քանակին համապատասխան մասերի, գնդիկներ ձևավորել և շարել դեղձերի մեջ։

Դեղձերը ցողել 1 ճ․ գ լիկյորով ու 1 ճ․ գ շաքարավազով։ Ցանկության դեպքում կարելի է ձևավորել շերտատած նշով։

Դեղձերը խորովել նախապես 180˚C տաքացրած ջեռոցում 20 րոպե։

Այնուհետև հանել ջեռոցից, կրկին ցողել մեկական ճաշի գդալ շաքարավազով և լիկյորով։ Շարունակել խորովել արդեն 200˚C տաքացված ջեռոցում մինչև թեթևակի վարդագունելը՝ 5-10 րոպե՝ տապակը տեղավորելով վերևի տաքացման համակարգին հնարավորիս մոտ։

Պատրաստի նշով լցոնած խորոված դեղձը կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում։

Метки: , , ,


Оставить отзыв