Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ԿՐԵՄՆԵՐ > Նշով կրեմ

Նշով կրեմ

Նշով կրեմը հաջողությամբ կիրառվում է կարկանդակների, բուլկիների ու այլ խմորեղենների պատրաստելիս, ինչպես նաև մատուցվում է որպես աղանդեր՝ թեթևակի սառեցված վիճակում։

Նշով կրեմ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սերուցք՝ 33–35% — անոց յուղայնությամբ – 100 մլ

ձու – 2 հատ

շաքարավազ – 50 գ

նուշ – 100 գ։

Նշով կրեմի պատրաստման եղանակն է․

սերուցքը շաքարավազի հետ միասին լավ հարել, ավելացնել ձուն ու կրկին հարել։

Այնուհետև ավելացնել բլենդերով լավ մանրացրած նուշը կամ նշի ալյուր, խնամքով խառնել։

Պատրաստի կրեմը թեթևակի սառեցնել, ապա օգտագործել ըստ նշանակության։

Метки: , ,


Оставить отзыв