Նռան պովիդլո

Նռան համն ու գեղեցիկ գույն էլ ավելի արտահայտիչ են դառնում այս բաղադրատոմսով պատրաստված պովիդլոյի մեջ։

Նռան պովիդլո պատրաստելու համար անհրաժեշտ են՝

նռան հատիկներ – 800 գ

շաքարավազ – 350 — 450 գ

կիտրոն – 1 հատ։

նռան հյութ – 0,5 բ

Նռան պովիդլոյի  պատրաստման եղանակն է․

նռան հատիկները լցնել կաթսայի մեջ, ավելացնել կիտրոնի հյութը և 100 գ շաքարավազը։ Միջին կրակով եփել 20 -30 րոպե։ Վերցնել կրակից և թողնել՝ մի քիչ հովանա։

Նռան եփած հատիկները մաղի վրա լցնել, թեթևակի տրորել այնպես, որ հյութն ու պտղամիսն առանձնանան կորիզից և լցվեն մեկ այլ կաթսայի մեջ։

Մզվածքի մնացորդը՝ կորիզների հետ միասին, լցնել թանզիվե պարկի մեջ ու ճզմել, որպեսզի նռան պտղամսի մնացած մասը նույնպես, առաձնանալով կորիզներից, լցվի կաթսայի մեջ։

Նռան պատրաստի խյուսի վրա ավելացնել մնացած շաքարավազը ու եռացնել 15-20 րոպե՝ մինչև թանձրանալն ու պատրաստ լինելը։

Նռան պատրաստի պովիդլոն՝ տաք վիճակում,  լցնել նախապես մանրէազերծված ապակե տարաների մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։

Պովիդլոն հարկավոր է պահել չոր և զով վայրում։