Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ, ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ > Նստարանը

Նստարանը

Մի տարվա մեջ ծույլ Արան

Փոխեց քանի՜ նստարան։

—Առաջին շարքը տարեք,

Ու կստանամ ես․․․ «երեք»։

Ծույլին դա էլ չփրկեց,

Նորից «երկուս» շալակեց։

—Գերազանցիկ Հայկի մոտ

Ես չեմ լինի ալարկոտ․․․

Այսպես շրջեց ծույլ Արան

Նստարանից նստարան։

Այդքան էլ ծույլ աշակե՞րտ՝

Տարան առաջ, բերին հետ,

Դե, մի խոսքով՝ ուր տարան,

Գտավ «երկուսը» նրան։

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Метки: , , ,


Оставить отзыв