Նրբաբլիթներով թխուկ՝ եղինջով
Եղինջով նրբաբլիթբերով (կաթնախմորուկ, блины) թխուկը հիանալի տարբերակ է տանտիրուհիների համար ցուցադրելու իրենց խոհարարական հմտությունները: Այս թխուկի նրբահամությունը կգերի շատերին ու գովեստի առիթ կհանդիսանա:

Եղինջով նրբաբլիթբերով թխուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կաթ – 450 գ
կարագ – 30 գ
ալյուր – 150-180 գ
ձու – 4 հատ
շաքարավազ – 1 թ. գ
աղ – 1 թ. գ
պանիր բրինզա կամ այլ տեսակի – 250 գ
եղինջ – 30 – 40 գ
լոլիկ – 2 հատ
թթվասեր – 1 ճ. գ
սամիթ – 1 փոքր փունջ
բուսայուղ
պաքսիմատի փոշի – 2 ճ. գ:
Եղինջով նրբաբլիթբերով թխուկի պատրաստման եղանակն է.
թասի մեջ հարել 1 ձուն, ավելացնել 250 մլ կաթը, շաքարավազը և 1 թ. գ աղը: Շարունակելով հարել՝ ավելացնել ալյուրը: Երբ խմորը պատրաստ լինի, ավելացնել հալած կարագն ու ևս մեկ անգամ լավ խառնել: Այնուհետև, խմորը գդալով լցնելով տաք թավայի մեջ, ձևավորել նրբաբլիթները:

Եղինջը եռացող ջրում խաշել 2 րոպե, քամել և ցողել սառը ջրով:
Նրբաբլիթի վրա շարել եղինջը, մի քիչ պանիր ավելացնել և փաթաթել ռուլետի նման:

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, մակերեսը պատել բուսայուղով կամ կարագով, ապա նաև՝ պաքսիմատի փշրանքներով:
Շարել նրբաբլիթները կաղապարի մեջ, վրան պանիր լցնել, շարել լոլիկի շերտերը:

Պատրաստել լցաշաղախը (заливка). թասի մեջ հարել 3 ձուն, 200 մլ կաթը, թթվասերը, քերած 100 գ պանիրը, կտրտած սամիթը: Լավ խառնել և լցնել կաղապարի մեջ:

Թխել նախապես 200-220 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 15-20 րոպե:

Եղինջով նրբաբլիթբերով թխուկը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում՝ թթվասերով: