Շնիկ՝ հավի և լորի ձվերից

Հավի և լորի ձվի դատարկ կեղևներից կարելի է պատրաստել շատ գեղեցիկ, ընկերասեր ու բարի շնիկ:

Ձվի դատարկ կեղևներից շնիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավի ձվի կեղև

լորի ձվի կեղև

սոսնձային ատրճանակ

մկրատ

ներկամատիտ (ֆլոմաստեր)

բարակ ստվարաթուղթ:

Հավի և լորի ձվի դատարկ կեղևներից շնիկ պատրաստելու եղանակն է.

մեջտեղից կիսել հավի և լորի ձվերը:

Ստվարաթղթից կտրել պոչը, թաթերն ու լեզուն:

Սոսնձային ատրճանակով սոսնձել ականջները գլխի վրա:

Նկարել դեմքն ու սոսնձել լեզուն:

Մարմնին սոսնձել գլուխը և մյուս մասնիկները: