Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Շոգեխաշած սերկևիլը՝ ընկույզով և կիտրոնով

Շոգեխաշած սերկևիլը՝ ընկույզով և կիտրոնով

Այս անուշաբույր մրգից կարելի է պատրաստել տարատեսակ ուտեստներ, պահածոներ ու աղանդերներ։ Ներկայացվող բաղադրատոմսով շատ արագ ու հեշտ կարելի է պատրաստել հիանալի աղանդեր, իսկ շաքարավազը մեղրով փոխարինելու դեպքում այն կլինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար՝ հատկապես մրսածության ու հազի դեմ։

Ընկույզով և կիտրոնով շոգեխաշած սերկևիլ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սերկևիլ – 2 հատ

կիտրոն – 0,5 հատ

շաքարավազ – 1 բաժակ

դարչին – 1 – 1,5 թ․ գ․

մեխակ – 2 – 4 հատ

ընկույզ – 50 գ

ջուր – 2,5 – 3 բաժակ։

Ընկույզով և կիտրոնով շոգեխաշած սերկևիլի պատրաստման եղանակն է․

լվացած սերկևիլը մեջտեղից կիսել, հեռացնել սերմնատուփն ու կեղևազրկել։

Թավայի կենտրոնական մասում տարածել կեղևների ու սերմնատուփի շերտը, ավելացնել կիտրոնի քերած ցիտրուսակեղևը, վրան դասավորել սերկևիլները՝ փոսիկով դեպի վեր։ Փոսիկները համեմել շաքարավազով, մեխակով ու դարչնով։

Ջրի մեջ լուծել մնացած շաքարավազն ու ավելացնել կիտրոնի քամած հյութը։ Ստացված լուծույթն զգուշությամբ լցնել թավայի մեջ, փակել կափարիչով ու մարմանդ կրակով եփել 30 – 40 րոպե՝ մինչև սերկևիլի փափկելը։

Շոգեխաշած սերկևիլները շարել մատուցման ափսեի մեջ, իսկ թավայում մնացած օշարակի վրա ավելացնել ընկույզն ու եփել միջին կրակով մինչև թանձրանա։

Ստացված թանձրուկը լցնել սերկևիլների վրա ու մատուցել։

Метки: , ,


Оставить отзыв