Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՏՈՐԹԵՐ > Շոկոլադապատ ճերմակ բիսկվիթ՝ սերուցքային կարամելի թանձրուկով

Շոկոլադապատ ճերմակ բիսկվիթ՝ սերուցքային կարամելի թանձրուկով

Անսովոր ճերմակությամբ այս բիսկվիթը շատերի ուշադրությանը կարժանանա՝ իր տեսքի շնորհիվ, իսկ համային հատկանիշների շնորհիվ կդառնա նրանց սիրելի տորթերից մեկը։

Սերուցքային կարամելի թանձրուկով շոկոլադապատ ճերմակ բիսկվիթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձվի սպիտակուց – 5 հատ՝ մոտ 150 գ

կարագ – 470 գ

կաթ – 320 — 330 մլ

վանիլի թուրմ (экстракт ванили) – 4 թ․ գ

ալյուր – 300 – 350 գ

շաքարավազ – 1,5 բաժակ

շաքարի փոշի –3 բաժակ

աղ։

Սերուցքային կարամելի թանձրուկով շոկոլադապատ ճերմակ բիսկվիթի պատրաստման եղանակն է․

թասի մեջ իրար խառնել ալյուրը, 1,5 բաժակ շաքարավազը և մի պտղունց աղը։ Ապա ավելացնել սենյակային ջերմաստիճանի 170 գ կարագն և 200 մլ կաթը։ Հարիչով՝ հնարավորինս դանդաղ իրար խառնել այս ամենը, ապա աստիճանաբար ավելացնելով հարիչի արագությունը՝ շարունակել հարել ևս 1 րոպե։

Ստացված զանգվածին ավելացնել միասին հարած ձվի սպիտակուցի, 70 մլ կաթի ու 2 թ․ գ վանիլի թուրմի խառնուրդի 1/3 մասը՝ հարելով հարիչի միջին արագությամբ մոտ 20 վայրկյան։ Ապա ավելացնել հաջորդ 1/3 մասը ու կրկին հարել 20 վայրկյան, այնուհետև նույն կերպ վարվել նաև ձվային խառնուրդի մնացած մասի հետ։

Պատրաստված խմորը բաժանել 2 հավասար մասի, լցնել 20 սմ տրամագծով՝ յուղաթերթ փռած ու յուղով պատված կաղապարների մեջ ու թխել նախապես 180˚C  տաքացված ջեռոցում՝ 25 – 35 րոպե՝ մինչև պատրաստ լինելը (թխվելու ընթացքում սկզբնական 20 րոպեի ընթացքում ջեռոցի դուռը չբացել)։

Թխված բիսկվիթները հանել կաղապարներից ու թողնել հովանա։

Հովացած շերտերը կիսել մեջտեղից՝ դարձնելով 4 շերտ։

Վանիլային կրեմ պատրաստելու համար հարիչով իրար հետ հարել սենյակային ջերմաստիճանի 300 գ կարագն ու 3 բաժակ շաքարի փոշին, ապա քիչ-քիչ ավելացնել 50 – 60 մլ կաթն ու շարունակել հարել։ Երբ կրեմը պատրաստ լինի, ավելացնել 2 թ․ գ վանիլի թուրմը, հարել ևս 30 վայրկյան։

Բիսկվիթի շերտերն իրար միացնել կրեմով, ապա կրեմապատել տորթի ողջ մակերևույթը։

Տորթը տեղադրել սառնարանում ու սառեցնել 30 րոպե։ Ապա հանել ու երեսպատել շոկոլադե գանաշի մի մասով։

Պատրաստի տորթը թողնել սենյակային ջերմաստիճանում 2 – 3 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի բիսկվիթի մեջ։

Մատուցել սերուցքային կարամելի թանձրուկով ու մնացած գանաշով։

Метки: ,


Оставить отзыв