Вы просматриваете: Главная > ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Շոկոլադե թխվածքաբլիթ «Թռչնի բույն»

Շոկոլադե թխվածքաբլիթ «Թռչնի բույն»

Այս շոկոլադե հրաշալի թխվածքաբլիթը շատ գեղեցիկ տեսք կհաղորդի ինչպես մանկական, այնպես էլ Սուրբ Զատկի տոնական սեղանին և այն հաճույքով կուտի նույնիսկ ամենաքմահաճ երեխան:

«Թռչնի բույն» շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ալյուր – 200 գ

կարագ – 75 գ

շաքարի փոշի – 100 գ

կակաո – 40 գ

ձու – 1 հատ

փխրեցուցիչ – 1 թ. գ

աղ – 1 պտղունց

սերուցք – 50 մլ

շոկոլադ – 100 գ

ձվաձև գույնզգույն կոնֆետներ:

«Թռչնի բույն» շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստելու եղանան է.

թասի մեջ լցնել հալված կարագը և հարել մինչև սպիտակելը: Ավելացնել շաքարի փոշին և շարունակել հարել այնքան, որ դառնա միասեռ զանգված: Այնուհետև ավելացնել ձուն, հարել և ավելացնել ալյուրի, կակաոյի, փխրեցուցիչի ու աղի խառնուրդը: Ձեռքով հունցել փափուկ խմոր: Խմորի գունդը 1-1.5 ժամ թողնել սառնարանում:

Այնուհետև փոքր՝ մոտավորապես 40 գ – անոց, չափաբաժինների բաժանած խմորը ճզմել յուղաթղթի վրա՝ սխտորի համար նախատեսված ճզմիչով:

Ճզմած խմորից զգուշությամբ տարածելով՝ 6-8 սմ տրամագծով շրջանի ձև տալ, իսկ մեջտեղի մասը թեթևակի սեղմելով՝ ձևավորել թռչնի բույնը:

Թխել թխվածքաբլիթները նախապես 160˚C տաքացրած ջեռոցում 15 րոպե:

Գանաշ պատրաստելու համար սերուցքը տաքացնել, ավելացնել շոկոլադը և խառնելով հալեցնել: Պատրաստի գանաշը լցնել խոհարարական տոպրակի մեջ և քիչ քանակությամբ լցնել արդեն հովացած յուրաքանչյուր թխվածքաբլիթի կենտրոնում, ապա վրան դնել մի քանի հատ գույնզգույն կոնֆետ:

Метки: ,


Оставить отзыв