Вы просматриваете: Главная > ԹԱՆՁՐՈՒԿՆԵՐ, ՄԱԾՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Շոկոլադե մածուկ «Նուտելլա»՝ տնային պայմաններում

Շոկոլադե մածուկ «Նուտելլա»՝ տնային պայմաններում

Տնային պայմաններում «Նուտելլա» շոկոլադե մածուկի պատրաստման բազում տարբերակներ կան, որոնցից յուրաքանչյուրը յուրովի նմանվում, բայց նաև միաժամանակ ինչ-որ բանով տարբերվում է իտալական հայտնի  ու բոլորի կողմից շատ սիրելի «Նուտելլա» շոկոլադե մածուկից։

Տարբերակ 1

Տնային պայմաններում «Նուտելլա» շոկոլադե մածուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կաթ – 250 մլ

կակաոյի փոշի — 3 ճ․ գ

շաքարավազ — 3 ճ․ գ

ալյուր — 3 ճ․ գ

կարագ – 70-80 գ

շոկոլադե սալիկ – 30-50 գ

պնդուկ – 50-100 գ։

Տնային պայմաններում «Նուտելլա» շոկոլադե մածուկի պատրաստման եղանակն է․

կաթսայի մեջ իրար խառնել ալյուրը, շաքարավազն ու կակաոն, ապա քիչ-քիչ ավելացնելով կաթը՝ խառնել այնպես, որ ստացվի միասեռ զանգված։

Կաթսան դնել մարմանդ կրակին և փայտե գդալով անընդհատ խառնելով՝ եփել մինչև զանգվածը թանձրանա։

Վերցնել կրակից, անմիջապես ավելացնել կարագն ու շոկոլադե սալիկի փշրանքները, խառնել այնքան, որ վերջիններս ամբողջությամբ հալվեն։ Պետք է ստացվի փայլուն ու համասեռ զանգված։

Պնդուկը բլենդերով կամ սրճաղացով մանրացնել, խառնել արդեն հովացած մածուկին ու լավ խառնել։

Պահել սառնարանում։

Տարբերակ 2

 

Տնային պայմաններում «Նուտելլա» շոկոլադե մածուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կաթ – 500 մլ

շաքարավազ – 1 բաժակ

ընկույզ՝ աղացած – 0,5 բաժակ

կակաոյի փոշի – 2 ճ․ գ

ալյուր – 2 ճ․ գ

կարագ – 60 գ

Տնային պայմաններում «Նուտելլա» շոկոլադե մածուկի պատրաստման եղանակն է․

Կաթսայի մեջ շաքարավազի, ալյուրի ու կակաոյի խառնուրդին, անընդհատ խառնելով, ավելացնել կաթը։ Երբ զանգվածը դառնա համասեռ, դնել մարմանդ կրակին ու անընդհատ խառնելով՝ եփել այնքան, մինչև զանգվածը ձեռք բերի անհրաժեշտ թանձրություն։

Կրակից վերցնելուն պես ավելացնել կարագն ու աղացած ընկույզը, խառնել այնքան, մինչև կարագն ամբողջությամբ հալվի։

Պատրաստի շոկոլադե մածուկը թողնել՝ լիովին հովանա և մատուցել։

Метки: , , , ,


Оставить отзыв