Вы просматриваете: Главная > ԲՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Ոզնի՝ աշնանային տերևներից

Ոզնի՝ աշնանային տերևներից

Թխկենու տերևի յուրահատուկ ձևն ու աշնանային վառ գունավորումը թույլ են տալիս հետաքրքիր ու յուրահատուկ շինվածքներ, ապլիկացիաներ պատրաստել երեխաների հետ՝ զարկ տալով նրանց անսահման ու բուռն երևակայությանը։

Աշնանային տերևներից ոզնի պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թխկենու չորացրած հարթ տերև — 1 հատ

շագանակ – 1 հատ

սև ներկամատիտ (ֆլոմաստեր)

գունավոր թուղթ – 1 հատ

մկրատ

գրասենյակային սոսինձ։

Աշնանային տերևներից ոզնու պատրաստման եղանակն է․

թխկենու չորացած տերևի պոչիկը մկրատով կտրել։

Գունավոր թղթի՝ տերևից մի քիչ փոքր քառակուսի կտորից շրջան կտրել, սոսնձել ու մեջտեղից ծալելով՝ փակցնել տերևի հիմքի մասում՝ երկու կողմից ընդգրկելով տերևը։

Երբ սոսինձը չորանա, փոքրիկ շագանակը սոսնձել գունավոր թղթի վրա՝ ձևավորելով ոզնու դնչիկը։

Ներկամատիտով նկարել ոզնու դեմքն ու փշերը։

Метки: , ,


Оставить отзыв