Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Ոսպով ու բանջարեղենով փլավ

Ոսպով ու բանջարեղենով փլավ

Այս համեղ փլավը հագեցնող ու համեղ ընթրիք է ողջ ընտանիքի համար և հիանալի խավարտ  մսային ուտեստների համար։

Ոսպով ու բանջարեղենով փլավ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ոսպ՝ կանաչ կամ շագանակագույն – 100 գ

ոսպ՝ դեղին կամ նարնջագույն – 50 գ

գազար – 1 հատ

սոխ՝ փոքր չափսի – 1 գլուխ

բուլղարական կարմիր պղպեղ – 1 հատ

մաղադանոս – մի փոքր փունջ

կարագ կամ բուսայուղ

սև աղացած պղպեղ

աղ

ջուր – 0,5 – 1 բաժակ։

Ոսպով ու բանջարեղենով փլավի պատրաստման եղանակն է․

սոխը մանր կտրտել ու բուսայուղով կամ կարագով սոխառած պատրաստել։ Երբ սոխառածը պատրաստ լինի, ավելացնել մանր կտրտած կարմիր պղպեղն ու գազարը և թույլ կրակով շոգեխաշել մոտ 15 րոպե։

Այնուհետև թավայի մեջ ավելացնել ջրքամած կիսաեփ շագանակագույն կամ կանաչ ոսպը, հում դեղին կամ նարնջագույն ոսպը, ջուրը և եփել մի քանի րոպե՝ մինչև պատրաստ լինելը։

Արդեն պատրաստի փլավը համեմել աղով ու սև պղպեղով, ավելացնել մանր կտրտած մաղադանոսն ու վերցնել կրակից։

Փլավը մատուցել տաք վիճակում՝ նախընտրելի թանձրուկի և աղցանի հետ միասին։

Метки: , ,


Оставить отзыв