Вы просматриваете: Главная > ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՁՎԻ ԿԵՂԵՎԻՑ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Ուրախ սնկեր՝ հավի ձվերից

Ուրախ սնկեր՝ հավի ձվերից

Այս զվարճալի և ուրախ սնկերն իրենց գեղեցիկ տեսքով կգրավեն մանուկների ուշադրությունն ու ուրախ տրամադրություն կհաղորդեն բոլորին:

Հավի ձվերից սնկեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձվի դատարկ կեղև

ներկամատիտ (ֆլոմաստեր)

գուաշ՝ վրձինով

մկրատ

սոսինձ

կոճակ կամ պլաստիլին

բարակ ստվարաթուղթ:

Հավի ձվերից սնկեր պատրաստելու եղանակն է.

ձվի դատարկ կեղևներից մեկը մեջտեղից կիսել և, ներկելով, ձևավորել սնկի գլխարկը:

Ստվարաթղթից պատրաստել անհրաժեշտ մասնիկները:

Ամրացնել գլխարկները սնկի պոչիկին, իսկ պոչիկի տակ սոսնձել կոճակը:

Սոսնձել մասնիկները սնկի մարմնի վրա:

Նկարել դեմքը:

Метки: ,


Оставить отзыв