Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Չիչխանի մուրաբա

Չիչխանի մուրաբա

Չիչխանի մուրաբան և՛ համեղ, և՛ հինալի հյուրասիրություն է մի բաժակ տաք թեյի հետ վայելելու համար։

Չիչխանի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

չիչխան – 1 կգ

շաքարավազ – 1 կգ

ջուր – 200 մլ։

Չիչխանի մուրաբայի պատրաստման եղանակն է․

շաքարավազով ու ջրով թանձր օշարակ եփել ու ավելացնել մաքրած, լվացած ու ջրքամած չիչխանը, եփել 5 րոպե՝ միջին կրակով ու վերցնել կրակից։

2 ժամ անց կրկին հասցնել եռման, եփել մի քանի րոպե ու վերցնել կրակից։

Մի քանի ժամ անց ևս մեկ անգամ դնել կրակին ու եփել մինչև պատրաստ լինելը։

Պատրաստի մուրաբան լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու փակել մետաղական կափարիչով։

Метки: , ,


Оставить отзыв