Մրգային աղցանը հիանալի ու օգտակար աղանդեր է և՛ մեծերի, և՛ երեխաների համար։

Պահածոյացված արքայախնձորով մրգային աղցան պատրատելու համար անհրաժեշտ են՝
տանձ – 150 գ
խնձոր – 100 գ
բանան – 150 գ
նարինջ – 250 գ
տարբեր տեսակների ու գույների խաղողներ – 250 գ
պահածոյացված (կարելի է նաև թարմ) արքայախնձոր (անանաս) – 80 գ
մեղր՝ ըստ ցանկության – 1 թ․ գ․։
Պահածոյացված արքայախնձորով մրգային աղցանի պատրաստման եղանակն է․
պահածոյացված արքայախնձորը հյութաքամել ու մանր կտրտել։ Վրան ավելացնել կեղևազրկած և խորանարդաձև մանր կտրտած խնձորը, տանձը, բանանը, նարինջը (նախապես հեռացնելով կտորների վրայի թաղանթային շերտը), ամբողջական կամ երկու մասի բաժանած խաղողի հատիկները և ցողել մեղրով։
Այդ ամենը լավ խառնել ու անմիջապես մատուցել։