Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՆԱԽՈՒՏԵՍՏՆԵՐ > Պանրե միջուկով խմորապատ ծովախեցգետնի ձողիկներ

Պանրե միջուկով խմորապատ ծովախեցգետնի ձողիկներ

Այս բաղադրատոմսը որքան հեշտ ու արագ է պատրաստվում, այքան էլ համեղ ու յուրահատուկ է։ Այն իր համով պարզապես կգերի ծովախեցգետնի ձողիրկների սիրահարների սրտերը։

Պանրե միջուկով խմորապատ ծովախեցգետնի ձողիկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ծովախեցգետնի ձողիկներ (крабовые палочки) – 12 հատ

պինդ տեսակի պանիր – 60 գ

բուսայուղ – 4 ճ․ գ

կաթ կամ ջուր – 0,5 բաժակ

ձու – 1 հատ

ալյուր – 0,5 բաժակ

աղ

սև պղպեղ – ըստ ճաշակի։

Պանրե միջուկով խմորապատ ծովախեցգետնի ձողիկների պատրաստման եղանակն է․

ծովախեցգետնի ձողիկների փաթաթաններն զգուշությամբ բացել, յուրաքանչյուրի մեջ դնել ձողիկաձև կտրտված պանրի մի կտոր և կրկին փաթաթել։

Ալյուրով, ձվով, կաթով խմոր պատրաստել՝ համեմելով աղով ու պղպեղով։

Ծովախեցգետնի ձողիկները թաթախել խմորի մեջ, ապա տապակել տաք բուսայուղի մեջ։

Մատուցել տաք վիճակում։

Метки: , ,


Оставить отзыв