Вы просматриваете: Главная > ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿՆԵՐ, ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ > Պաշտպանիչ դիմակ՝ թղթե սրբիչից

Պաշտպանիչ դիմակ՝ թղթե սրբիչից

Մարդուն ամենուր շրջապատում են ալերգածին մանրէներ ու տարբեր նյութերի փոշեհատիկներ, որոնցից հարկավոր է պաշտպանվել, քանի որ դրանք կարող են շնչառական ուղիներով թափանցել մարդու օրգանիզմ ու վնասել այն։

Պաշտպանիչ դիմակը կարելի է գնել դեղատնից կամ պատրաստել տնային պայմաններում։ Իսկ պատրաստման համար պարտադիր չէ վիրակապ, թանզիվ, բամբակյա գործվածք։ Այն հեշտությամբ կարելի է պատրաստել նաև թղթե սրբիչից։

Տարբերակ 1

Տնային պայմաններում պաշտպանիչ դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թղթե սրբիչ – 20 սմ

գրասենյակային ռետինե կապիչներ  — 2 հատ

կարիչ (степлер)։

Տնային պայմաններում պաշտպանիչ դիմակի պատրաստման եղանակն է․

թղթե սրբիչից կտրել մոտ 18 – 20 սմ երկարությամբ կտոր ու հովհարաձև ծալել։

Ծալվածքի երկու եզրերում տեղադրել մեկական ռետինե կապիչ՝ սրբիչի եզրերը ծալելով այնպես, որ կապիչները մնան ծալված մասերի մեջտեղում ու ամրացնել կարիչով;

Դիմակը կրելու համար հարկավոր է բացել դարսեր ու կապիչներն անցկացնել ականջի վրայով։

Այս դիմակը միանգամյա օգտագործման համար է։

Տարբերակ 2

Տնային պայմաններում պաշտպանիչ դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թղթե սրբիչ – 32 սմ

երկողմանի կպչուն ժապավեն

գրասենյակային ռետինե կապիչներ  — 2 հատ։

Տնային պայմաններում պաշտպանիչ դիմակի պատրաստման եղանակն է․

թղթե սրբիչը երկարությամբ ծալել մեջտեղից՝ արտահայտիչ դարձնելով ծալքի գիծը, բացել ծալվածքը և մի կողմի եզրերին փակցնել կպչուն ժապավեն։ Կրկին ծալել՝ կպչուն ժապավենի օգնությամբ միմյանց ամրացնելով շերտերը ։

Ստացված ուղղանկյան կենտրոնական հատվածում ծալելու միջոցով դարսեր ձևավորել։

Ուղղանկյան ծալքավոր կողմերին կպչուն ժապավեն փակցնել, դնել ռետինե կապիչներն ու, հեռացնելով ժապավենի պաշտպանիչ շերտը, ծալել՝ ծալքի մեջ ընդգրկելով կապիչներն ու ամրացնելով ծալվածքը։

Метки: , ,


Оставить отзыв