Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՁՈՒ, ՁՎԱԾԵՂՆԵՐ, ՕՄԼԵՏՆԵՐ > Պաքսիմատապատ լորի ձու

Պաքսիմատապատ լորի ձու

Լորի խաշած ձուն՝ մի բաժակ թեյի կամ կաթի հետ, կատարյալ նախաճաշ է ողջ ընտանիքի համար։ Իսկ ստեղծարար մոտեցման շնորհիվ այն կդառնա նաև անկրկնելի, խրթխրթխան ու ավելի համեղ։

Պաքսիմատապատ լորի ձու պատրաստելու համար անհրաժեշտ են՝

լորի ձու – 10 հատ

հավի ձու – 1 հատ

պաքսիմատի փոշի

աղ

բուսայուղ։

Պաքսիմատապատ լորի ձվի պատրաստման եղանակն է․

լորի ձվերը եփել 3 րոպե, վերցնել կրակից ու անմիջապես լցնել սառը ջրի մեջ։ Մաքրել կեղևից ու լցնել հավի՝ հարած  ու աղով համեմված ձվի մեջ։ Այնուհետև հերթով հանել ձվի մեջից, թավալել պաքսիմատի փոշու մեջ ու անմիջապես տապակել առատ տաք բուսայուղի մեջ։

Մատուցել տաք վիճակում։

Метки:


Оставить отзыв