Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ > Պտուղդ քաղող չկա

Պտուղդ քաղող չկա

Պտուղդ քաղող չկա,

Մարենի, սարի մասրենի,

Պատիվդ պահող չկա,

Մասրենի, բարի մասրենի։

Ասում են՝ էլ մարդ չկա,

Որ փնտրի քնքշանքդ փշոտ,

Քեզ գրկի ու տաքանա,

Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա,

Մասրենի, վայրի մասրենի,

Կրքերիդ կրակը քեզ

Թող այդպես այրի, մասրենի․․․

Կանգնել ես քո բարձունքին,

Մեկուսի, մենակ, մենավոր․․․

Իմ երես առած դարում

Դու լքված այրի, մասրենի։

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Метки: , ,


Оставить отзыв