Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆ > Ջեմով կարկանդակ

Ջեմով կարկանդակ

Ջեմով կարկանդակները սիրում են գրեթե բոլորը։ Այն համեղ ու հաճելի հյուրասիրություն է թեյի, սուրճի կամ մի բաժակ տաք կաթի հետ։

Ջեմով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ջուր – 0,5 բաժակ

կաթ – 1 բաժակ

բուսայուղ – 0,5 բաժակ

խմորիչ – 0,5 ճ․ գ

ձու – 1 հատ

շաքարավազ – 1 բաժակ

աղ – 0,5 թ․ գ

ալյուր – 4 — 5 բաժակ

ջեմ կամ պովիդլո – 0,5 – 0,7 կգ։

Ջեմով կարկանդակի պատրաստման եղանակն է․

կաթն ու ջուրը խառնել իրար ու թեթևակի տաքացնել։ Լցնել թասի մեջ, ավելացնել շաքարավազը, խմորիչն ու 1 բաժակ ալյուր։ Լավ խառնել ու դնելով տաք տեղ՝ թողնել՝ հասունանա 20 – 25 րոպե։

Այնուհետև ավելացնել ձուն, բուսայուղը, աղը և այնքան ալյուր, որ հունցելիս ստացվի ոչ շատ պինդ խմոր։ Ծածկել սրբիչով ու տաք տեղում թողնել ևս 2 – 2,5 ժամ, որ խմորը հասունանա։

Հասունացած խմորից փոքր գնդիկներ պատրաստել։ Յուրաքանչյուր գնդիկը ձեռքով թեթևակի բացել, ջեմ կամ պովիդլո դնել կենտրոնում ու կարկանդակ ձևավորել։

Կարկանդակները դասավորել ջեռոցի յուղապատ տապակի մեջ՝ միմյանցից որոշակի հեռավորությամբ ու թողնել 10 – 15 րոպե՝ հանգստանա։ Ապա մոտ 30 րոպե թխել 180 °С տաքացրած ջեռոցում՝ նախապես կարկանդակների վրա հարած ձու կամ բուսայուղ քսելով, որպեսզի կարկանդակները գեղեցիկ փայլ ու ախորժելի տեսք ունենան։

Метки: ,


Оставить отзыв