Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ > Ջեռոցում խորոված դդում

Ջեռոցում խորոված դդում

Այս խորտիկի մասին կարելի է պարզապես ասել․ ամեն հանճարեղ բան պարզ է։

Ջեռոցում խորոված դդում պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դդում – 0,5 կգ

սխտոր – 1 – 2 պճեղ

նռան հատիկ – 1 սուրճի բաժակ

ռեհան – 2 – 3 տերև

ծիտրոն – 1 – 2 ճյուղ

համեմ – 5 – 6 ճյուղ

հազար – մի քանի տերև

ձիթայուղ – 0,5 — 1 ճ․ գ․

բուսայուղ – 1 ճ․ գ․

նախընտրելի համեմունքներ

աղ։

Ջեռոցում խորոված դդմի պարաստման եղանակն է․

դդումը՝ կեղևազրկած կամ կեղևի հետ միասին, շերտատել, համեմել աղով ու նախընտրելի համեմունքներով, ցողել բուսայուղով։ Փաթաթել փայլաթիթեղով ու խորովել 200˚C տաքացրած ջեռոցում մինչև պատրաստ լինելը։

Խորոված դդումը դասավորել ափսեում դասավորած հազարի տերևների վրա, ցողել ձիթայուղ, վրան լցնել նռան հատիկները, մանր կտրտած սխտորն ու համեմը։

Խորտիկը կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում։

Метки:

Обсуждение закрыто.