Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Ջեռոցում տապակած կարտոֆիլ՝ երշիկով ու պանրով

Ջեռոցում տապակած կարտոֆիլ՝ երշիկով ու պանրով

Երբեմն ցանկություն է լինում սովորական դարձած մթերքներով պատրաստել արագ, հեշտ, համեղ ու գեղեցիկ մի նոր ուտեստ, որը սիրով կվայելեն ընտանիքի բոլոր անդամները։

Ջեռոցում՝ երշիկով ու պանրով տապակած կարտոֆիլ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

Կարտոֆիլ՝ միջին չափսի – 7 հատ

երշիկ – 7 կտոր

հալվող պանիր – 7 շերտ

մաղադանոս – մի փոքր փունջ

աղ։

Ջեռոցում՝ երշիկով ու պանրով տապակած կարտոֆիլի պատրաստման եղանակն է․

կեղևը լավ լվացած կամ կեղևազրկած կարտոֆիլը եփել մինչև կիսաեփ լինելը, համեմել աղով, ապա ջրքամել։

Յուրաքանչյուր կարտոֆիլը կիսել մեջտեղից այնպես, որ մի փոքր մաս չկտրվի և կարտոֆիլը պահպանի իր ամբողջականությունը։

Կտրվածքների մեջ դնել մեկական կտոր երշիկ (կարելի է փոխարինել նրբերշիկով կամ խոզապուխտով), ապա՝ պանրի շերտերը։

Կարոֆիլները տեղադրել բուսայուղով կամ հալված կարագով պատած ջեռոցի տապակի մեջ ու տեղադրել 200˚C տաքացված ջեռոցում՝ 15 – 20 րոպե՝ մինչև կարտոֆիլների լրիվ պատրաստ լինել՝ ոսկեգույն երանգ ստանալը։

Մատուցելիս վրան մանր կտրտած մաղադանոս լցնել։

Метки: , ,


Оставить отзыв